Բաժիններ՝

Հռոմի մետրոյում խափանման պատճառով ուղեւորներն ստիպված են եղել ոտքով գնալ թունելով

Սեպտեմբերի 13-ի առավոտյան միանգամից երկու խափանում է տեղի ունեցել Հռոմի մետրոպոլիտենի համակարգում, ինչի հետեւանքով մի քանի հարյուր ուղեւորներ թունելով մինչեւ մոտակա կայարան գնացել են ոտքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Առաջին խափանումը կապված է եղել էներգիայի մատակարարման ընդհատման հետ «Տերմինի» կայարանում, որտեղ գտնվում է քաղաքի կենտրոնական կայարանը: Առանց լույսի են մնացել A «նարնջագույն» գծի կայարանի պլատֆորմներն ու շարժասանդուղքները: Atas մունիցիպալ տրանսպորտային ընկերությունը հայտարարել է, որ լուսավորող սարքավորման հետ կապված խնդիր է առաջացել, միացվել է վթարային լուսավորումը: Կայարանի բնականոն աշխատանքն արդեն վերականգնված է, ինչի մասին հայտնել է la Repubblica թերթը:

Այնուհետեւ խափանում է տեղի ունեցել մետրոյի B «կապույտ» ուղեգծում: Ուղեւորների հաղորդումների համաձայն, խափանված գնացքներից մեկը մի քանի հարյուր մարդու է իջեցրել թունելում, ինչից հետո նրանք թունելով ոտքով տարհանվել են մոտակա «Կոլեզեյ» կայարան: Ինչպես հայտնել են Atas-ում, տեխնիկական անսարքությունները երթեւեկության դադարեցման են հանգեցրել յոթ կայարանների միջեւ հատվածում: Այդ տեղամասում մետրոյի փոխարեն գործի են դրվել ավտոբուսներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս