Իսպանիայում հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել
Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել:
Euronews-ը տեղեկացնում է, որ անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է մահացած Վալենսիայի Ռեդովան գյուղում: Մեկ այլ քաղաքացու ավտոմեքենան դուրս է եկել ավտոմայրուղուց, իսկ երրորդ անձը Ալմերիայում ավտոմեքենայով փորձել է անցնել ջրալցված թունելով:
Ինչպես տեղեկացնում է փրկարար ծառայությունը, երկու մարդ մահացել է այն ժամանակ, երբ ջրհեղեղի հետևանքով նրանց ավտոմեքենաները քշվել է և շրջվել:
Ընդհանուր առմամբ թվով 74 ճանապարհ փակված է, չի աշխատում Մուրսիա քաղաքի տարածաշրջանային երկաթուղին, ինչպես նաև փակ է տեղի օդանավակայանը: Տեղի ղեկավարությունը ստեղծված իրավիճակը համարում է ճգնաժամային:
Որոնողական աշխատանքներում ներառված են փրկարարներ, 1.500-ից ավելի զինվորականներ, որոնք կիրառում են ուղղաթիռներ, նավակներ տարբեր վայրերում: