Ջոնսոնը սեպտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում Յունկերի հետ կքննարկի Brexit-ի թեման
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 16-ին այցով կժամանի Լյուքսեմբուրգ՝ Brexit-ի թեման քննարկելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին Reuters գործակալությանը հայտնել է վարչապետի դիվանատան աշխատակիցը Դաունինգ-սթրիթ-10-ում:
«Վարչապետ Ջոնսոնը Յունկերի հետ բանակցություններ կվարի Լյուքսեմբուրգում սեպտեմբերի 16-ին»,-գործակալությունը մեջբերում է վարչապետի ներկայացուցչի խոսքը:
Ջոնսոնը նաեւ հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի վարչապետ Կսավյե Բետելի հետ:
Բրիտանական կառավարության ղեկավարը քանիցս հայտարարել է, որ ձգտում է հասնել այն բանին, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Նրա խոսքով՝ Լոնդոնը Բրյուսելի հետ շարունակում է բանակցություններն առաջիկա «ապահարզանի» պայմանների շուրջ եւ փորձում է Brexit-ի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: