ԱՄՆ-ում նույն կայանի հրշեջների 7 կանայք ծննդաբերել են միաժամանակ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սոլսբերի քաղաքում միեւնույն կայանում աշխատող հրշեջների յոթ կանայք երեխա են ունեցել մոտավորապես նույն ժամանակ: Այդ մասին հաղորդել է WNBC լրատվական պորտալը:
Առաջին անգամ զանգվածային լրատվամիջոցները կանանց վրա ուշադրություն էին դարձրել մարտ ամսին, երբ նրանք բոլորը հղիության տարբեր ժամկետներում էին եւ միասին լուսանկարվել էին հրշեջ ամուսինների համազգեստներով: Լուսանկարը լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում: Սեպտեմբերին Բրիաննա Միթչելը, որն արել էր առաջին լուսանկարը, որոշել է այդ նույն կանանց պատկերել իրենց նորածին երեխաների հետ:
«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն վեց ամիս է անցել այն պահից, երբ արվեց ապագա մայրիկներով այն լուսանկարը: Ժամանակը թռչում է, եւ այժմ հրշեջ կայանում արված լուսանկարում երջանիկ եւ առողջ երեխաներն են ու նրանց ծնողները»,- նշել է ամերիկուհին Կանայք լրագրողներին հայտարարել են, որ չեն պատրաստվել միաժամանակ հղիանալ եւ չեն իմացել երեխա ունենալու միմյանց պլանների մասին: «Հնարավոր Է, որ մեր ամուսիններն են դա պլանավորել»,- կատակել է նրանցից մեկը: