Բաժիններ՝

Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն

Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Անցած գիշեր ռուսական վարչակարգը կրկին կույր հարձակում է գործել խաղաղ բնակիչների վրա՝ օդից ավելի քան 400 ԱԹՍ-ով և հրթիռներով գրոհելով մայրաքաղաքը։ Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն։ Այս շաբաթ մենք դրա մասին կքննարկենք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Անցյալ շաբաթ մենք տրամադրեցինք մեր 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին 4 միլիարդ եվրոն՝ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շատ ավելին կլինի շատ շուտով»,- գրել է Լայենը:

Ֆոն դեր Լյայենը խոստացել է ինտենսիվ աշխատել պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ նա հրավիրված է, բարձրացնել Ուկրաինայի համար ՀՕՊ-ի հարցը։

«Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ գործարքը կնքելու ուղղությամբ։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը, մինչև Ռուսաստանը վերջ դնի արյունահեղությանը»,- գրել է ֆոն դեր Լայենը:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031