ՌԴ Իրկուտսկի մարզում կործանված «Իլ-76» ինքնաթիռի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մարմնամասեր և ինքնաթիռի «սև արկղը»:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը ՄԽ համաձայնեցված գործողություններն են»,- 168.am-ի զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Երկու պետություններում էլ կուտակվում է հսկայական էներգիա, իսկ փակ տարածության մեջ էներգիայի կուտակումը հանգեցնում է անխուսափելի էքսպանսիայի դեպի արտաքին աշխարհ, որի դրսևորման տարակերպերը բազմազան են՝ տարածքայինից՝ մինչև մշակութային։
«Կարծում եմ, որ ի վերջո այս մեխանիզմները կընդունվեն, քանի որ կա կոնսոլիդացված աշխատանք համանախագահների միջև։ Կարգավորման գործընթացում, իմ համոզմամբ, շատ նուրբ հարցեր առաջ կգան, ինչպես ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներն են, այդ հարցում դեռ շատ համաձայնեցման կարիք ունեցող նրբություններ կան։ Բայց կարծում եմ՝ այդ փուլին դեռ բավականին ժամանակ կա»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում իրականացված ահաբեկչությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել է երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը որպես ահաբեկիչներին անուղղակի աջակցության դրսեւորման քայլ: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը` շեշտելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն օգնում է Սիրիայի ն պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Հայաստանի դերը հիմնականում տրանսպորտային կարող է լինել, որովհետև, ցավոք, Հյուսիսային Կովկասով և Վրաստանով ենթակառուցվածքները սահմանափակ են, ճանապարհ կա Կասպիցի նավահանգիստներով։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ պետք է ակտիվացնել առևտրաշրջանառությունն Իրանի հետ, սակայն խնդիր է, թե ինչ ապրանքներ կարելի է ներմուծել Իրանից»։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը»:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
22-ամյա չեչենը հավաքագրել է գրոհայիններին եւ փորձել է մեկնել Արեւմտյան Եվրոպա: Ըստ իրավապահ մարմիններ ի տեղեկությունների` հայրենիքում նա աշխատել է արգելված ահաբեկչական խմբավորման կազմում:
Եթե ԵՄ-ն այսօր հայտվել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պետք է դառնա ոչ թե անցյալի ողբերգությունների վրա սեւեռումը, այլ, առավելաբար, դրանց ոչ ռեւանշիստական, բայցեւայնպես, մշտարթուն հիշողությանն ապավինմամբ դարմանումի գերակայությունը: Սա է եվրոպական քաղաքական մշակույթի հզորագույն արժեքներից մեկը, որին դեռ չեն փարել նույնիսկ եվրոպացիներից ոմանք:
Բրիտանական հանրաքվեն, որում հաղթանակ տարան Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կողմնակիցները, երկրի շատ հպատակների հարկադրել է մտածել նոր քաղաքացիության մասին:
Արշավի նպատակն այն է, որ ծառայողները երեկոյան ազատ ժամանակ ունենան, որը նրանք կարող են օգտագործել իրենց սիրած զբաղմունքների, սպորտի կամ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հակառուսական տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգումը որակել է որպես Բրյուսելի անհեռատես քաղաք ականության շարունակություն:
«Մեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա ենք դարձրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների»,- ընդգծեց Ասլովը:
Ուկրաինական Ժիտոմիր քաղաքում համաժողովի ժամանակ նշվել է Ուկրաինայի հայերի միության 15 ամյակը:
Թուրքիայի կողմից ռուսական Սու24 ինքնաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչուի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկ արած Քեմերի քաղաքապետ Մուստաֆա Գյուլին կհեռացնեն կուսակցությունից:
Բանգլադեշի անվտանգության ուժերը հատուկ գործողությունների արդյունքում ազատ են արձակել մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում գերեվարված առնվազն 13 մարդու: Այս մասին տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը:
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2ին ժամը 03:15ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը:
Պալատի կառուցման համար նա միագումար ծախսել է մոտավորապես 900 հազար դոլար: Կառուցումը շարունակվել է հինգ տարի:
Ֆրանսիայի խանութներում եւ շուկաներում միանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների վաճառքի արգելքը մտել է ուժի մեջ:
Christie’s աճուրդների տունը հուլիսի 1-ին Լոնդոնում ներկայացնում է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վաճառքի կհանվի Նյու Յորքում, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Պանամայի ջրանցքի վարչակազմը, հոնկոնգյան դրոշի ներքո 337 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ Mol Benefactor կոնտեյներատարի անցնելու համար վճարվել է 829,4 հազար դոլար: Նախորդ ռեկորդը (575,5 հազար դոլար) պատկանում էր Cosco Shipping Panama նավին: Նավանցման տուրքի գումարը հաշվարկվում է՝ կախված նրա տարողությունից:
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը:
Օզոդա Ռահմոնը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ մուսուլմանական հոգեւոր ծառայողներին պարտադրել է «սադաքա-ֆիթր»՝ ողորմություն, տալ երկրի սակավ ապահովված եւ չունեւոր քաղաքացիներին:
Հուլիսի 1-ից Տաջիկստանում ուժի մեջ են մտել օրենսդրության այն փոփոխությունները, որոնք արգելում են ամուսնություններ կնքել մերձավոր ազգականների միջեւ:
Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ներկայումս կարծես ռուսական կողմը Ղարաբաղում իր առանձին ծրագրերն առաջ չի մղում, փորձելով շարժվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցության ճանապարհով՝ Արևմուտքի հետ շատ ավելի լայն հարաբերությունները կարգավորելու հեռանկար ունենալով։
Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես նոր այլընտրանքային անվանում է ստացել` Չեխիա:
Պետական ռուսական թանգարանն իր ցուցադրանքից Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդես կուղարկի Այվազովսկու մի քանի գլուխգործոցներ, ներառյալ նշանավոր «Իններորդ ալիքը»: