Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին
Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին: Այս մասին նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները:
Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ »,-նշված է գրառման մեջ: