Բաժիններ՝

Լուկաշենկոն կառաջարկի իր թեկնածությունը 2020-ի նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը։Նա այդ մասին պատմել է՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջարկել թեկնածությունը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը։

Երկրի ղեկավարը նշել է, որ բազմիցս պատասխանել է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության վերաբերյալ հարցերին։ «Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ է աշխատել։ – «Այդ դուք մտածեք, առաջադրվեմ այդ ընտրություններին, թե՝ ոչ»։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, դրա ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս նախագահի կողմից, ապա հենց նրանք պետք է նախաձեռնեն նրա առաջադրումը։ «Այո, մենք հարուստ չենք։ Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է։ Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում (նկատի ունի բնական էներգառեսուրսների պաշարները – Ծանոթ. ԲԵԼՏԱ)։ Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ստեղծում, սեփական ձեռքերով։ Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել. «Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ այս ընտրություններում»։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների ժամկետներինն, ըստ օրենքի, դրանք պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս