Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա է եղել երկրի օդուժի զինավարժանքներին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներից պահանջել է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:

Նա հետեւել է տեղի ունեցած ռազմաօդային զինավարժանքներին եւ բարձր գնահատական է տվել դրանց: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Մեր օդաչուները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ պայքարեն մինչեւ ատամները զինված թշնամիների դեմ»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ունի խոսքը:

Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ զինավարժանքների մասին հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից մեկ օր հետո, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հայտարարեցին, որ հետաձգում են ավելի վաղ պլանավորված համատեղ ռազմաօդային զորավարժությունները՝ նպաստելու համար ԿԺԴՀ-ի միջուկազերծման բանակցություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Կիմ Չեն Ունի հետ մոտալուտ հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս