Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ անսարքության պատճառով. CNN
Ինքնաթիռը, որում գտնվում էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր։
CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք – Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ եւ ինքնաթիռի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել է տերմինալի մոտ:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ուղեւորներին, որոնց թվում եղել է նաեւ Քլինթոնը, առաջարկվել է նստել մեկ այլ ինքնաթիռ, հաղոդրել է ՏԱՍՍ-ը: