Բաժիններ՝

Ավստրալիայում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել

Ավստրալիայի Քվինսլենդում հավկիթի մեծությամբ կարուտ է տեղացել եւ կոտրել ավտոմեքանաների, տների եւ ձեռնարկությունների ապակիները: Այդ մասին հայտնել է 7News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «վիթխարի կարկուտի եւ ավերիչ քամիների» մասին նախազգուշացումը թողարկվել է սկսած Գրիմփի քաղաքից մինչեւ Բրիսբենի հարավային մասն ընկած բնակավայրերի համար: Նման երեւույթների են հանդիպել Քվինսլենդի հարավի Սանշայն Քոստի շրջանի բնակիչները: Ըստ որում սաստիկ քամի՝ վայրկյանում մինչեւ 16 մետր պոռթկումներով, դիտվել է նաեւ նահանգի այլ շրջաններում:

ABC հեռուստաալիքն, իր հերթին, նշում է, որ սաստիկ քամին առանց էլեկտրականության է թողել գրեթե 20 հազար տուն երկրի հարավ – արեւելքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930