
Ղրղզստանում Աթամբաևի նկատմամբ դատը հետաձգվել է մինչև նոյեմբերի 29-ը

Բիշքեկի դատարանը մինչեւ նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաեւն է:
«Ամբաստանյալներից մեկի հիվադնության եւ Ալմազ Շարշենի Աթամբաեւի՝ դատարան ներկայանալուց հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 29-ը»,- հայտարարել է Սլեսարյովը:
Ավելի վաղ փաստաբանն ասել է, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում օրենքով պետության նախկին ղեկավարի հարկադրական բերումը, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, հնրավոր չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: