Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Չինաստանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե չինական բանակը իր տարածքում մարզել է ռուս զինվորներին։ Ինչպես հաղորդում է Global Times-ը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը հուլիսի 6-ի ճեպազրույցում հայտարարել է, որ այդ տեղեկություններն անհիմն են և հորինվում են բացառապես Չինաստանին զրպարտելու համար։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանը մշտապես օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում է ունեցել, հավատարիմ է մնացել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և շարունակել է խրախուսել խաղաղ բանակցությունները։

