
Բրիտանացի լեյբորիստների ղեկավարը խոստացել է Համացանացն անվճար դարձնել, եթե հաղթի ընտրություններում

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել է երկրի բնակչության համար անվճար մուտք ապահովել Համացանց վաղաժամկետ ընդհանուր խորհրդարանական ընտրություններում իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի հաղթանակի դեպքում:
«Մեծ Բրիտանիայում տների սոսկ 8-10 տոկոսն է միացված օպտիկաթելքային լայնաշերտ Համացանցին: Ճապոնիայում՝ 97 տոկոսը: Անցյալ տարի 10 մարդուց 8-ն ունեցել է Համացանցի հետ կապված խնդիրներ: Եվ այսպես, մենք ամենաարագ լայնաշերտ կապն անվճար կդարձնենք բոլորի համար, մեր երկրում յուրաքանչյուր տանը»,- գրել է նա Twitter-ում:
Նախաձեռնության իրականացման բոլոր ծախսերը պլանավորվում է հատուցել այն միջոցներից, որոնք ստացվում են այնպիսի խոշոր անդրազգային ընկերությունների հարկումից, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը եւ Google-ը: Միացյալ Թագավորության խորհրդարանի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 12-ին: Հասարակական կարծիքի հարցման տվյալներով, որը կատարել է YouGov ընկերությունը, կառավարող Պահպանողական կուսակցությունը լեյբորիստներից առաջ է 14 տոկոսային կետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: