ՀՀ արդյունաբերությունը աճ է դրսևորում, ձեռնարկությունները ԵԱՏՄ-ի նախագծերի մասնակից են. Փաշինյան

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել՝ երջին 9 տարում աճելով երկու անգամ։

«Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է ցուցադրում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ»,- հայտնել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը, ինչը կնպաստի տեխնոլոգիական զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկմանը։

«Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կայուն աճ ապահովելն է՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական թրենդներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը»,- ասել է նա։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից:

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031