![](/banners/BeFunky-design.jpg)
Սերբիայի նախագահը սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/995445.jpg)
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը նոյեմբերի 15-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է Ռազմաբժշկական ակադեմիայի սրտաբանական բաժանմունք: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Սերբիայի նախագահի աշխատակազմը:
Սերբիայի կառավարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ նախագահի վիճակն այժմ կայուն է: