Բաժիններ՝

Ավստրիայում մոլեգնող տարերքը արգելափակել է ճանապարհները երկրի հարավում և արևմուտքում

Ավստրիայի հարավում եւ արեւմուտքում վատ եղանակը հանգեցրել է ճանապարհային իրավիճակի վատթարացման, ներառյալ ավտոճանապարհների արգլափակումը եւ տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները: Այդ մասին հայտնել է Ավստրիայի ավտոմոտոտուրիստական ակումբ (ՃAMTC) հասարակական կազմակերպությունը: Տարերքը մոլեգնել է Զալցբուրգի, Տիրոլի, Կարինտիայի եւ մասնակիորեն Շտիրիայի դաշնային երկրամասերում, որտեղ ճանապարհային իրավիճակի խնդրիներ են առաջացրել տապալված ծառերը, ձնահյուսերը եւ սելավահոսքերը:

«Բազմաթիվ ճանապարհներ մնում են արգելափակված: Իրադրության բարելավում չի ենթադրվում:

Նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է հայտարարվել է եղանակի հետագա վատանալու վերաբերյալ»,է ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Տիրոլում ձնահյուսերի են հանգեցրել ձյան չդադարող տեղումները, Շտիրիայի շատ շրջաններում տեւական տեղատարափ անձրեւներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս