Բաժիններ՝

Առկա են լուրջ վտանգներ. Գյումրու համայնքապետարանը զգուշացնում է

Վարդավառի տոնի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց։

«Մասնավորապես՝

​«Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ,

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ,

Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։

​Տեղեկացնում ենք, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են ձեր կյանքի ու առողջության համար:

​Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031