
Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից 16 ցուցարար է ձերբակալվել

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից առնվազն 16 ցուցարարի է ձերբակալել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:
Արդեն մեկ տարի ամեն շաբաթ օր տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ինչպես նաև ցուցարարների ու ոստիկանության բախումներով: