Բաժիններ՝

Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է նոր կառավարություն կազմել

Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը «պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերված պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձեւավորելու նրա առաջարկությունը»:

Իր մերժման պատճառների մասին շեյխ Ջաբերը, որը հրաժարական էր տվել նոյեմբերի 14-ին, չի հայտնել: Ինչպես հայտնել են քուվեյթյան ԶԼՄ-ները, սպասվում է, որ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր աս-Սաբահը հատուկ հայտարարություն կանի կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ավելի վաղ Քուվեյթի Էմիրը հրամանագիր էր ստորագրել Էմիրության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ եւ վարչապետի պաշտոնակատարին հանձնարարել էր նոր կառավարություն ձեւավորել՝ հաշվի առնելով վերջին վերադասավորումները:

Նոյեմբերի 14-ին Քուվեյթի ղեկավարն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը եւ նախարարներին հանձնարարել կատարելու իրենց պարտականությունները մինչեւ նոր նախարարների կաբինետի ձեւավորումը: Ինչպես հայտարարել է քուվեյթյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, գործող նախարարների կաբինետի հրաժարականն ուղղված է «նրա աշխատանքի վերակառուցմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս