Բաժիններ՝

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են հանրաքվե անցկացնել սահմանադրության շուրջ

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը կարողացել են համաձայնության գալ նոր Սահմանադրության վերաբերյալ 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացնելու շուրջ: Այդ մասին հայտնել է Tercera հրատարակությունը:

Ինչպես նշվում է, երկարատեւ բանակցություններից հետո նոյեմբերի 14-ին Չիլիի Սենատի ղեկավար Հայմե Կինտանան հայտարարել է երկրի կառավարող կուսակցությունների եւ ընդդիմության միջեւ պատմական համաձայնության ձեռքբերման մասին, որն ուղղված է 1981 թվականից գոյություն ունեցող Սահմանադրության փոխարինմանը եւ որն ստացել է «Հանուն հանրային հանգստության եւ նոր սահմանադրության» անվանումը: «Այս գիշերը պատմական էՉիլիի համար»,-ասել է Կինտանան: Նա ընդգծել է, որ խոսքը «ճգնաժամից խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով դուրս գալու» եւ «բոլոր քաղաքացիների հաղթանակի» մասին է: Հրատարակության տվյալներով՝ համաձայնագրի 12 կետերից առաջինը մատնանշում է երկրում հասարակական կարգի վերականգնումը: Ինչպես նշում է հրատարակությունը, երկուէջանոց փաստաթուղթն ընդունվել է երկրում հուզումների սկսվելուց 28 օր անց:

Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու առիթ էդարձել հոկտեմբերի սկզբին մետրոյով երթեւեկության գների աճը: Սակայն դա պատճառներից միայն մեկն է: Երկրի բնակիչները հանդես են գալիս անվճար կրթություն եւ առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ոչ բարձր աշխատավարձերի եւ սակագների աճի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս