Բաժիններ՝

Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել հրաձգության հետևանքով. AP

ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն եւ կրակ բացել տան տերերի եւ նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ ֆուտբոլ էին դիտում հետին բակում: Ինչպես նշում է գործակալությունը, երեք զոհերի մարմինները գտել են տան հետին բակում: Յոթ վիրավորներ հոսպիտալացվել են, հետագայում նրանցից մեկը մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, պարզվում է կրակողի ինքնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս