Բաժիններ՝

Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուն հանկարծակի մահացել է

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է և օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:

Ինչպես հայտնում է «ТАСС» գործակալությունը, հղում անելով տարածաշրջանում գործող արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրներին, վայրէջքից հետո օդանավի 49-ամյա օդաչուին տրամադրվել է համապատասխան բուժօգնություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել և վերջինս մահացել է: Փաստի առթիվ ընթանում է նախաքննություն:

Ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերությունից, որին պատկանում էր ինքնաթիռը, միջադեպի առիթով հայտնել են, որ օդաչուն թռիչքից առաջ բուժզննում է անցել և նրա մոտ առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930