
Բրիտանացիները նախապատվությունը Ջոնսոնին են տվել Քորբինի հետ հեռուստաբանավեճերում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ է տարել աննշան առավելությամբ: Այդ մասին վկայում են YouGov-ի հարցման տվյալները: 1646 հանդիսականներ քվեարկել են բանավեճերից անմիջապես հետո: Հարցման մասնակիցների 51 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնը ելույթ է ունեցել Քորբինից ավելի լավ եւ ապահովել է 49 տոկոսի աջակցությունը:
Նշվում է, որ, հանդիսականների 63 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնն ավելի լավ է գլուխ հանել Brexit-ի թեմայից: Ըստ որում 54 տոկոսը նշել է, որ Քորբինը գերազանց է գլուխ հանել առողջապահության թեմայից:
Բացի դրանից, 45 տոկոսն ընդդիմության առաջնորդին համարել է «վստահության արժանի», վարչապետին՝ 40 տոկոսը:
Միեւնույն ժամանակ 54 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ջոնսոնն ավելի շատ է օժտված վարչապետի հատկանիշներով, եւ նրան համարել է համակրանք ներշնչող:
Հանդիսականների կեսից ավելին (58 տոկոս) հիասթափություն են հայտնել հեռուստաբանավեճերից, քանի որ ելույթ ունեցողները պատասխան չեն տվել հանգուցային հարցերին, վկայում են հարցման տվյալները:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի կունենան խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ, որոնք նախաձեռնել է Ջոնսոնը, որպեսզի խորհրդարանում անցկացնի Brexit-ի համաձայնագիրը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: