Բաժիններ՝

Կոլումբիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերի պատճառով պարետային ժամ է հայտարարվել

Կոլումբիայի մայրաքաղաքում վերսկսված բողոքի ակցիաների պատճառով երկրի իշխանությունները Բոգոտայի ողջ տարածքում հայտարարել են պարետային ժամ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հասարակական կարգի խախտման, կողոպուտների և վանդալիզմի համար այս պահին ձերբակալված է 230 մարդ:

Պաշտոնական տվյալներով՝ այս օրերի ընթացքում բողոքի ցույցերի հետևանքով մահացել կամ վիրավորվել է 273 մարդ, որոնցից 148-ը զինվորականներ են, 3-ը՝ ոստիկան:

Ավելի վաղ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը ողջ Կոլումբիայի տարածքում կազմել էր ավելի քան 200 հազար մարդ: Քաղաքացիները բողոքում են հանցագործության դեմ պայքարի և տնտեսական քաղաքականության գործում իշխանությունների անգործունակության դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս