Իսպանիայում զբոսաշրջիկները քվեարկությամբ փոխել են կրուիզային նավի երթուղին
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այդ մասին հայտնել է El Periodico-ն:
Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու կապակցությամբ: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղեւորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են հյուրերի ժամանմանը:
Պարզվել է, որ Բարսելոնա այցելել ցանկացողները շատ ավելի քիչ էին՝ 151 ուղեւոր: Երթուղին փոխելու պատճառների մասին չի հաղորդվում: Բայց Տարագոնա նավի ժամանելու շնորհիվ ռեկորդ է սահմանվել նավահանգստում ընդունված ուղեւորների թվով. անցյալ տարեշրջանում նրանց թիվը 127 հազար 495 էր, իսկ այս տարի՝ 127 հազար 997, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: