
Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանության բաժնի

Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
2017 թվականին Ավստրիայի Սահմնադրական դատարանը հաստատել է այդ տան սեփականազրկման օրինականությունը: Այսպիսով դատարանը ճանաչել էԱվստրիայի իշխանությունների որոշման սահմանադրականությունը, որոնք տունը բռնագրավել են սեփականատիրուհուց՝ զգուշանալով որ այն կարող է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ: ՆԳՆ-ում նշել են, որ տան նախկին սեփականակատիրուհուն վճարել են 812 հազար եվրոյի փոխհատուցում:
«Ոստիկանության կողմից տան ապագա օգտագործումը պետք է պարզորոշ ցույց տա, որ այդ շենքն այլեւս չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի մասին»,- հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավար Վոլֆգանգ Պեշոռնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: