Բաժիններ՝

Բանակը Բեյրութի կենտրոնում հոկողության տակ է առել իրադրությունը բախումներից հետո

Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ: Այդ մասին հաղորդվել է «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի եթերում:

Ընդհարումներից խուսափելու համար բանակը երկու շարքով ցուցարներին բաժանել է շիաների կուսակցությունների կողմնակիցներից՝ նրանց թույլ չտալով մոտենալ մեկմեկու: Երկու ճամբարները քարեր են նետում միմյանց վրա: Երկուստեք լսվում են նաեւ վիրավորանքներ: Հաղորդվում է տուժածների մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Հըզբոլլահ»-ի եւ «Ամալ»-ի կողմնակցիները ժամանել են Բեյրութի կենտրոն եւ ավերել խաղաղ ցուցարարների վրանային ավանը, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել, ինչը շարունակվել է մինչեւ բանակի եւ ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումը: Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Բեյրութի կենտրոնում «Հըզբոլլահ»-ի կողմնակցի եւ ցուցարարի միջեւ ծեծկռտոցի ընթացքում վերջինս վիրավորել է շիաների շարժման առաջնորդին:

Խաղաղ հակակառավարական ցույցերն ամբող Լիբանանում տեղի են ունենում հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ եւ բոլոր այն պաշտոնյաների դատական հետապնդում, որոնք խառն են կոռուպցիոն սխեմաներին: Հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի առավարությունը հրաժարական է տվել, սակայն ցույցերը դրանից հետո չդադարեցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս