Բաժիններ՝

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողության ռեկորդ է սահմանել

Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։ Նա երկրի կառավարությունը գլխավորում է արդեն 2887 օր, եթե հաշվենք նրա ղեկավարության ներքո նախարարների առաջին կաբինետը 2006-2007 թվականներին: Նոյեմբերի 20-ի առավոտյան վարչապետը լրագրողների առջեւ ամփոփել է այդ պաշտոնում իր գործունեության արդյունքները:

Աբեն զբաղեցնելու է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս երկրի կառավարությունը գլխավորել մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր:

«Կուսակցության նախագահի պաշտոնում ինձ մնացել է եւս երկու տարի: Ես մտադիր եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքական խնդիրները լուծելու համար»,-ընդգծել է վարչապետը:
Կարեւորագույն խնդիրների թվում նա նշել է երկրի դուրս գալը գնանկումից, ծնելիության կրճատման խնդիրների լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաեւ երկրի Սահմանադրության բարեփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930