ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը:
G7-ի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեմփ-Դեյվիդի նստավայրում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում, բայց ըստ որում հրաժարվել է մեկնաբանել դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում կայանալիք ընտրությունները։
ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով:
Սուդանում առնվազն 24 մարդ է զոհվել կերամիկայի ֆաբրիկայում բռնկած խոշոր հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Lockheed Martin կորպորացիան գրեթե 988,8 մլն դոլար է ստացել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար ARRW նոր հրթիռի մշակման համար:
ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վիրավորական է դաշինքի շատ պետությունների համար եւ չի համապատասխանում իրականությանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ է պատասխան միջոցների։
Սամոայի կառավարությունը հայտարարել է, որ բոլոր պետական մարմինների ու ծառայությունների աշխատանքը երկու օրով կդադարեցվի, որպեսզի պետական ծառայողները կարողանան կենտրոնանալ կարմրուկի դեմ պատվաստման արշավի վրա:
Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պատրաստել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ դեմոկրատների դեռեւս չհրապարակված զեկույցի պատասխանը եւ մերժել մեղադրանքները պետության ղեկավարի հասցեին:
Հինգերորդ ալիքը հրապարակել է Սանկտ Պետերբուրգում օդանավարանի տեսագրությունը, որտեղ խոշոր հրդեհ է տեղի ունեցել։
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլով մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկելու մեջ, միջադեպի հետեւանքով զոհվել է 12-ամյա դեռահաս, հաղորդել է Էսեքսի ոստիկանությունը։ «51-ամյա տղամարդը ձերբակալվել է մի շարք հանցագործությունների, ներառյալ սպանության եւ մահափորձի կասկածանքով»,- ասված է ոստիկանության Twitter-ում:
Մահացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը (իսկական անունը՝ Ռեյչել Միթրանի):
Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում առաջարկել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման նոր ճանապարհային քարտեզ, վթար, որը տեղի ունեցավ 2011 թվականին հուժկու երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո, հաղորդում է NHK-ը:
Անհայտ անձինք Բեռլինում «Շտազի»-ի (նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության նախարարության) թանգարանից շքանշաններ եւ զարդեր են հափշտակել:
Արգենտինայի Սան Ֆրանսիսկո քաղաքի բնակչուհին արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը: Այդ մասի հաղորդել է The Sun հրատարակությունը:
Նոյեմբերի 30-ին մայրը մանկասայլակի մեջ քնած երեխային թողել է տան բակում և զբաղվել տան գործերով: Վերադառնալով կինը տեսել է երեխայի կողքին պառկած կատվին:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները:
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Երկրները պետք է ազատվեն ածխի կախվածությունից եւ վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյաքի պահպանման նպատակով:
ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, է որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:
Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը:
ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել:
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով։