ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել է համաշխարհային չափորոշիչներին:
Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մուլթոնը (դեմոկրատ՝ Մասաչուսեթսի նահանգից) պաշտոնապես ներգրավվել է հաջորդ ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան ապրիլի 22-ին հայտարարել է մի շարք ահաբեկչական գործողություններից հետո երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին:
Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում է իրենց թիմը, որպեսզի դրանք որքան կարելի է շուտ մտցվեն խորհրդարան:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ արդեն այժմ փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա, որոնք նշանակված են մայիսի վերջին:
Շրի Լանկայի ոստիկանությունը պայթուցիկ սարքերի գրեթե 90 պայթուցիչ է հայտնաբերել Կոլոմբոյի՝ կղզու խոշորագույն քաղաքի շրջաններից մեկում:
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել է վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ եւ կոչ է արել խորհրդարանին՝ թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին։
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից:
Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներմուծող երկրների վրա ճնշում գործադրելու միակողմանի միջոցներին:
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյունների հետեւանքով զոհվածների համար:
Կահիրեում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են Եգիպտոսի և եվրոպական երկրների միջև համագործակցության հեռանկարները։
Եվրախորհրդի եւ Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը եւ Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում նրան շնորհավորել են նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մոտալուտ հանդիպման հույս են հայտնել:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման դեպքում, եւ ըստ որում բացառել է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը։
Չինաստանում պարզում են Շանհայում Tesla ավտոմոբիլի հանկարծակի բռնկման պատճառները:
Շրի Լանկայում ոստիկանությունը 24 մարդու է ձերբակալվել այն պայթյունների կապակցությամբ, որոնք երկրում որոտացել են կաթոլիկական Զատկի օրը:
Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նոր հրամանատար:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Ուկրաինա մուտքի արգելքի վերացման:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու առթիվ, որոնց երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաջողություններ է մաղթել նրան եւ ընտրությունները կարեւոր փուլ է համարել Ուկրաինայի պատմության մեջ:
Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 է:
Վլադիմիր Զելենսկին ամրապնդում է իր դիրքերը արձանագրությունների 90, 25 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:
Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում է Sovex Grands Chateaux ընկերությանը, բռնկած հրդեհը ոչնչացրել է առնվազն երկու միլիոն շիշ գինի եւ այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով:
«Կարծում եմ՝ հումանիտար նախաձեռնությունների ուղղությամբ առաջընթացով կողմերը ցույց են տալիս միմյանց, որ պատրաստակամ են շարունակել կառուցողական շփումները։ Թե որքան այն կառուցողական կլինի ապագայում՝ դժվար է ասել»։
Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:
Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ 8 պայթյուն է որոտացել տարբեր վայրերում:
Սա ռեկորդային ցուցանիշ է:
Եգիպտոսում մեկնարկել է եռօրյա հանրաքվե երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար: