Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձիգը ղեկավարվել է աջ ծայրահեղական դրդապատճառներով
Տղամարդը, որը, ենթադրաբար, կրակ է բացել Գերմանիայի Հանաու քաղաքում, գործել է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ եզրակացությանն են հանգել քննիչներն՝ ուսումնասիրելով գրավոր խոստովանության եւ տեսապարզաբանման բովանդակությունը, որը թողել է կասկածյալը: Նրա ինքնությունը պարզված է, թերթի տվյալներով՝ նա Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ.-ն է: Նրա գրառման մեջ ասվում է, որ «որոշակի ժողովուրդներ, որոնց արտաքսումը Գերմանիայից այլեւս հնարավոր չի թվում, պետք է ոչնչացվեն»: Հրաձիգի զոհ է դարձել տասնմեկ մարդ, եւս մի քանիսը ծանր վերքեր են ստացել:
Հանցագործը կրակ է բացել նարգիելի երկու բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքանա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել: Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել է կասկածյալի հորը: Bild-ի տեղեկատվությամբ՝ հրաձիգի ավտոմոբիլում հայտնաբերվել է ռազմամթերք:
Կասկածյալը որսորդական տոմս է ունեցել: Գերմանիայում նարգիլեների բարերի սեփականատերերը սովորաբար ծագումով Ասիայի երկրներից են, ամենից առաջ Թուրքիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: