ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է հինգ – վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում։
ԱՀԿ-ն վկայակոչում է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները: Ընդգծվում է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում է հինգ – վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող է տեւել «զրցոյից մինչեւ 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել էր երկուսից մինչեւ տասն օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: