Թրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար: Համապատասխան հայտարարությունը ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 19-ին արել է Twitter-ում։
«Ուրախ եմ հայտնելու, որ Ռիչարդ Գրենելը կդառնա Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար»,- նշել է Թրամփը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ներկայիս պաշտոնակատար Ջոզեֆ Մակգուայրին՝ նշելով որ կցանկանար նրա հետ սերտորեն համագործակցել վարզակազմի այլ պաշտոնատարի կարգավիճակում: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը թափուր էր մնում այն բանից հետո, երբ 2019 թվականի ամռանը հրաժարական տվեց Դենիել Քոութսը:
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենը համակարգում է երկրի բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: