Բաժիններ՝

«Միգրանտներին թույլ տալ տեղ գրավել Եվրոպայում՝ խայտառակություն է». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն միգրանտների ներգրավումն օտար մշակույթներից Եվրոպան ընդմիշտ փոխել է դեպի վատթար կողմը։

«Ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայի հետ, խայտառակություն է: Միգրանտներին թույլ տալ տեղ գրավել Եվրոպայում՝ խայտառակություն է: Կարծում եմ, որ դա փոխեց Եվրոպայի հյուսվածքը, եւ եթե շատ արագ չգործեն, ապա այն երբեք չի դառնա այն, ինչ եղել է, եւ ես նկատի չունեմ որեւիցե դրական բան: Կարծում եմ, որ դուք կորցնում եք ձեր մշակույթը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը բրիտանական The Sun հրատարակությանը տված հարցազրույցում:

Թրամփն ըստ որում հայտարարել է, որ շատ է սիրում Եվրոպայի երկրները: «Մի՛ մոռացեք, որ, ըստ էության, ես Եվրամիության արդյունք եմ՝ Շոտլանդիայի եւ Գերմանիայի միջեւ: Ճի՞շտ է: Իմ հայրը Գերմանիայից է, իսկ մայրս Շոտլանդիայից»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս