Բաժիններ՝

«Ես խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը». Թրամփ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ է ընթանում, այն կարող է ստեղծվել բավականին արագ, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ է ընթանում: Ես խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը»,- ասել է նա: Ըստ որում Թրամփն այն կարծիքն է հայտնվել, թե կորոնավիրուսը կարող է նաեւ չտարածվել ԱՄՆ-ում:

Իր հերթին, Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսի մոտավորապես երկու ամսից: Նա հավելել է, որ հիվանդների բուժման համար պատվաստանյութը կարող են կիրառել մեկ տարի անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս