 
                        Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում
 
                                    Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների։
Վարակվածը վերջերս է երկիր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում է:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է Էստոնիայում: Այդ մասին այսօր հայտնել է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:
«Այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել է առաջին վարակվածը,- հայտարարել է նա ETV հեռուստաալիքին:- Խոսքը վերաբերում է Էստոնիայի մշտական մի բնակչի, որը նրա քաղաքացին չէ: Ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի առողջապահության դեպարտամենտը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        