Համաշխարհային լրատվության հիմնական թեման Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի մահվան գույժն է ու կենսագրությունը: Ու դա զարմանալի չէ: Նրան սովորական քաղաքական դեմք չես համարի: Շատերի համար նա պետությանն ու ազգին ծառայած գործչի մարմնավորում է:
«Հայաստանը պետք է հետապնդի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու քաղաքականություն, նվաճելով ավելի մեծ հարգանք և ավելի շատ դիվիդենտներ ՌԴ-ի աչքում` այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, միակ երկիրը, որը տեղակայել է ռուսական ռազմական բազա, միակ երկիրն այս տարածաշրջանում, որը և՛ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ է»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։
Հարցին, թե սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների վրա՝ հաշվի առնելով դրանում Մոսկվայի գործոնը, ասաց. «Ոչ»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի խոչընդոտի իր դուստրերի՝ բանակում ծառայելու ցանկությանը։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգի մակարդակի բարձրացում ապահովող քայլ էր։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը առողջապահական համակարգի արդյունավետության միջազգային վարկանշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը։
Ուկրաինայի խոշորագույն օդանավակայանը՝ «Բորիսպոլը», բախվում է դժվարությունների՝ կապված ուղևորների ուղեբեռների գողությունների խոչընդոտման հետ, հայտարարել է օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն։
Դեռ հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկա կգտնվի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը։
Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավորների որոնման քննչական աշխատանքը անհրաժեշտ է ավարտել, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հանձնվեն արդարադատությանը։
Ամերիկացի երգչուհի Մադոննան Facebook-ում գրառում է հրապարակել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հիշատակին: Նա գրառումն ուղեկցել է երեք նկարներով, որոնցից մեկը պատկերում է արգենտինական դրոշը:
Ռուսաստանն այս տարվա հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի ժամանակ պաշտպանել է ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այլ միջազգային իրավունքն ու օրինականությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «անշնորհք» է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։
Այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի կարող մասնակցել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը Վրաստան կատարելիք այցի պատճառով։
ԱՄՆ-ը կարող է «ավելի կոշտ միջոցառումներ» ընդունել՝ ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի գրոհման, գրում է Reuters-ը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր են Սիրիայից զինյալների հարձակումներ Ռուսաստանի քաղաքների վրա։
Կրեմլում կարծում են, որ Միջազգային քննչական խմբի զեկույցը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման հետաքննությունը, չի կարելի համարել «վերջնական ճշմարտություն»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի ղեկավարությունը, որը որդեգրել է այլատյացության, ագրեսիվ հակահայկական դիրքորոշում, հաճախ կիրառում է հետևյալ նշանաբանը. «Աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են»:
Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է Իսրայելի Կնեսետի շենքի առաջ գտնվող հրապարակում։
«Գազպրոմ» ընկերության «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը կոչված է Ռուսաստանին մերձեցնել Գերմանիայի հետ և պատժել Ուկրաինային, գրում է Financial Times-ի տեսաբան Նիլ Բաքլին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է ծայրահեղականների կողմից Ռուսաստանի քաղաքների վրա հարձակումների և Սիրիայում ռուս զինվորականների կորուստների մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Ի պատասխան ԱՄՆ-ի կտրուկ հայտարարությունների՝ Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ շարունակել Սիրիայի ճգնաժամի կարգավորման աշխատանքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ այն կոնսուլտացիաները շարունակելուց, որոնք նվիրված են Սիրիայի օդային տարածությունում երկու երկրների օդուժի միջեւ միջադեպերի կանխմանը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին:
Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Իրաք կուղարկի ավելի քան 600 զինվորականի, որոնք պետք է օգնեն իրաքյան բանակին վերադարձնել Մոսուլ քաղաքը:
Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:
Բաքուն և Կիևը պատրաստվում են ընդլայնել երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու դիտարկում են Ադրբեջանում մեծ ճշգրտության սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: