Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս ցանցահենները փորձել են գրոհել Միացյալ Թագավորության կառավարության և հեռուստաալիքների կայքերը, գրում է Sunday Times թերթը:
Իրավապաշտպանները Սիրիայի կառավարական բանակի՝ Հալեպի արևելյան շրջանների ուղղությամբ նոր հարձակման հետևանքով զոհերի թիվը գնահատում են ավելի քան 200 մարդ և նախազգուշացնում, որ այդ թիվը կարող է մեծանալ փլատակների տակ գտնվողների և ռազմական գործողությունների շարունակման հետևանքով:
Սիրիայի ապստամբները կիրակի հակահարձակում են ձեռնարկել՝ փորձելով իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպից հյուսիս ընկած փախստականների Խանդարատ ճամբարի նկատմամբ:
«Տարբեր տեսություններ կան արտադրողականության վրա տարիքային ազդեցության մասին։ Մի կողմից՝ տարիներ շարունակ աշխատելու հանգամանքը կարող է տարեց աշխատողներին ավելի արտադրողական դարձնել։ Մյուս կողմից՝ ավելի փխրուն առողջությունը և հնացած կարողությունները կարող են նվազեցնել նրանց արտադրողականությունը։
Ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է փոփոխություններ իրականացնել ու հաջողություններ արձանագրել։ Խնդիրը ցանկանալու ու ցանկությունն իրականացնելու կարողությունների միջև խզումն է, որը՝ դատելով նրա անձնական ու համակարգային հակասականությունից, սարսափելիորեն մեծ է։
Ամերիկացի հայտնի գրող Թրումեն Կապոտեի աճյունափոշու մի մասը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 45 հազար դոլարով:
ԱՄՆ միանգամից երկու նահանգների՝ Իլլինոյսի և Մասսաչուսթեսի ուսումնական հաստատությունների տարածքներում հարձակումներ են տեղի ունեցել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը BBC-ի «Էնդրյու Մարրի շոու» կիրակնօրյա ծրագրի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մեղավոր է Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգման, հնարավոր է, նաև ռազմական հանցագործությունների մեջ՝ ի դեմս մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակման:
Թուրքիան պատրաստ է մասնակցել ԱՄՆ-ի ռազմական գործողությանը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ Ռաքքայում, սակայն պայմանով, որ դրան չեն մասնակցի քուրդ աշխարհազորայինները:
Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2015թ. նոյեմբերին Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, կարող է վերսկսվել արդեն հոկտեմբերին: Այս մասին այսօր հայտնել է «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունում իր աղբյուրներին:
Անհայտ անձը կրակ է բացել Ուրբան-Շամպեյնում՝ Իլլինոյսի համալսարանի հարևանությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը BBC-ի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգման մեջ, հնարավոր է, նաև ռազմական հանցագործությունների մեջ՝ ի դեմս մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակման:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ երկուշաբի նախանշված բանավեճերին հրավիրել Ջենիֆեր Ֆլաուերսին, որը սիրային կապ է ունեցել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին նախագահական բանավեճերից առաջ իր մրցակից, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից 2%-ով առաջ է անցել իր ճանաչվածությամբ:
Հորդանանում անհայտ անձը գնդակահարել է ճանաչված գրող Նահեդ Հաթթարին դատարանի շենքի մոտ, որտեղ նրան պետք է առաջադրվեր կրոնը վիրավորելու մեղադրանք:
Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանին Սիրիայի հարցում որդեգրած դիրքորոշման համար:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ կառավարության փոփոխությունը Հայաստան-Եվրոպական միություն ներկայիս բանակցությունների և հարաբերությունների վրա, ֆրանսիացի վերլուծաբանը միարժեք պատասխան չտվեց՝ նշելով, որ նախ՝ պետք է դիտարկել այն փոփոխությունները, որոնք իրականացնում է Կառավարության նորանշանակ ղեկավարը։
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը կասկածվում է Վաշինգտոն նահանգի Բեռլինգթոն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով սպանվել էր 5 մարդ:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը ներքին շուկայի նկատմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամների:
Նախօրեին Միջերկրական ծովում թուրքական բեռնանավ է խորտակվել: Դեպքը տեղի է ունեցել Սիցիլիայի ափերից 38 կմ հեռավորության վրա:
Համաձայն Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության նախորդ և քվեարկության օրը արգելվում է կատարել նախընտրական քարոզարշավ:
Վիեննայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ-ից հայրենիք վերադարձնել այն փախստականներին, որոնց մերժել են ապաստան տրամադրել:
Իրավապահները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել՝ կապված սիրիական Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ վերջին օրերին արյունալի մարտեր են ընթանում:
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Су-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովին:
Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունն հայտարարել էէ աշխարհում ամենակարճ միջազգային չվերթի բացման մասին: Փոխադրողը ութ րոպե տեւողությամբ թռիք կկազմակերպի Շվեյցարիայից Գերմանիա:
Ինչպես արագ անցնել մի պատուհանից մյուսը, ինչպես արագ պահպանել էջի հասցեն
Երբ Yahoo!-ն խնդրել էր Դոնալդ Թրամփին նկարագրել ռեալիթի-շոուի աստղին երկու բառով, նա դա չէր արել։ «Դե, նայիր, նա շատ բարեհամբույր է իմ հանդեպ։ Ես նկատի ունեմ, որ ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան, նա պարզապես, ես ուզում եմ ասել, որ նա միշտ բարյացակամ է տրամադրված իմ հանդեպ»,- ասել էր Թրամփը։
DailyMail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են գրպանահատության՝ ներկայումս տարածված 7 եղանակները