ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ նախապատրաստած նոր պատժամիջոցների մեծ փաթեթ ունի:
«ՌԴ-ի համար առավել կարևոր է տարածաշրջանում կայունությունը: Շատ կարևոր է, որ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը ներքին հակամարտություն չի առաջացրել ՀՀ-ում: Կարծում եմ, որ միայն դրա համար ՌԴղեկավարությունը բավարարվածություն է զգում»:
Չեխիայի՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի գլխավորած կառավարությունը, որը գործում էր 2014 թվականի հունվարից, նոյեմբերի 29-ին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին, երկրի նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կաբինետը կնշանակի դեկտեմբերի 13-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել CNN հեռուստաալիքին պատասխան բոյկոտ հայտարարել այն հաղորդագրություններից հետո, թե հեռուստաալիքը բոյկոտելու է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպվող ամանորյա ընդունելությունը։
ԱՄՆ նախագահական ընտրարշավի շրջանում Դոնալդ Թրամփի կողմից Իրան-5+1 համաձայնագրի վերագնահատման հայտարարությունները նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար վերաճեցին այն վերանայելու գործընթացի…
Սաուդացի արքայազն Միթաբ բեն Աբդալան, որն ավելի վաղ գլխավորում էր ազգային գվարդիայի նախարարությունը, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ իշխանությունների հետ «ընդունելի համաձայնություն» է կնքել գանձարանին ավելի քան մեկ միլիարդ դոլար վճարելու վերաբերյալ:
Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) նոյեմբերի 29-ին դադարեցրել է վճռաբեկ պալատի նիստն այն բանից հետո, երբ դատապարտյալներից մեկն իբր թույն է խմել: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Իսպանիայում Մալագա-Սեւիլիա երթուղու մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից:
Բոլոր գնացքների՝ Ուկրաինայի շրջանցմամբ երթեւեկությունը նոր երկաթուղագիծ՝ Ժուրավկա – Միլերովո կփոխադրվի մինչեւ տարեվերջ:
Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը, որը մի քանի օր փակ էր Ագունտ հրաբխի ժայթքման պատճառով, վերսկսել է աշխատանքը:
Ինդոնեզիայում շուրջ 20 մարդ է զոհվել սողանքներից ու հեղեղումներից, որոնք առաջացրել է երկրի Արեւելյան Ճավայի նահանգում մոլեգնող ցիկլոնը:
Ջուզեպե Սալվատորե Ռիինան՝ Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին, մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում։
Ազատություն, հավասարություն եւ մարդկային արժանապատվություն,սրանք են ըստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պլանավորում է ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ հանդիպում անցկացնել հնգօրյա ուղեւորության ժամանակ, որի ընթացքում նա այցելելու է Չինաստան, Հնդկաստան եւ Ֆրանսիա:
Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում է, որ նոյեմբերի լույս 29-ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկումներ կատարել:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կրկին մեկ օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ի առավոտ, երկարաձգել է Բալի կղզու «Նգուրահ Ռայ» միջազգային օդանավակայանը փակելու կարգադրության գործողությունը, կղզի, որտեղ ակտիվացել է Ագունգ հրաբուխը:
ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը: Այդ մասին ասված է երկրի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի զինվորականները հրթիռային զինավարժանքներ են անցկացրել ծովում, օդում եւ ցամաքում ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը:
Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարրիի կողմից նշանադրության առաջարկությունն անսպասելի է եղել իր համար:
Չինաստանի Լինֆեն քաղաքում (Շանսիի նահանգ) վագրը դուրս է պրծել վանդակից ու հարձակվել կրկեսի այցելուների վրա:
Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։
«Կարծում եմ` երկար ժամանակ չի պահանջվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների եւ ճարտարապետների խումբը հաղթել է 2017 թվականի Mars City Design մրցույթում՝ ստեղծելով կացարանի նախատիպ՝ նախատեսված Մարսի ապագա բնակեցման համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում են Թուրքիայի կողմից Իրանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով աշխարհագրգական դիրքը և մշակութային կապերը, սակայն այդ փոխգործակցությունը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների շահերի շրջանակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ առաջին անգամ զարդարել է նախագահի նստավայրը:
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) բարելավել է ընթացիկ տարվա համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը։