ՌԴ Պետդումայի 7-րդ գումարման նոր խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է TASS-ը։
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է բանակցային դիրքորոշումը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարման վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գումարման Պետդումայի առաջին նիստի ընթացքում պատմել է, թե որն է Ռուսաստանի ուժը, հայտնում է RIA Novosti-ն։
Նավթ արտադրող երկրների հետ նավթարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել նավթի 1 բարելի գինը 10-15 դոլարով։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն։
Ռուսաստանի պատասխանը Սիրիայի հարցով ԱՄՆ-ի «Պլան Բ»-ին կարող է դառնալ Բաշար Ասադի բանակին կրակային աջակցությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հրադադարի համաձայնագրի ձախողման մեջ, գրում է РБК-ն։
Դպրոցներում կրոնի հիմունքների ուսումնասիրությունը կբարելավվի, իսկ դասաժամերը նախատեսվում է ավելացնել, հայտարարել է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։
Գերմանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Կինդսգրաբը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին։
Ալյասկայում նավթի խոշորագույն պահուստներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Caelus Energy ընկերությունը, հայտնում է Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ի Պատերսոն քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել՝ 2 տուն ամբողջությամբ ոչնչացել է, ևս 13-ն ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնում է NJ.com-ը։
ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների՝ դեմոկրատ Թիմոթի Քեյնի և հանրապետական Մայքլ Փենսի հեռուստաբանավեճը, հայտնում է BBC-ն։ Բանավեճի հիմնական թեման դարձել է Ռուսաստանը։
Այս տարի 3,5 հազարից ավելի մարդ է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Այսօր Թբիլիսիում պայթեցվել է Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան:
Գերմանիան վճռականորեն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ֆիլիպինների իշխանությունները ստեղծել են մոտ մեկ տասնյակ ոստիկանական գաղտնի ջոկատներ, որոնք զբաղվում են թմրամոլների նկատմամբ արտադատարանական հաշվեհարդարներ տեսնելով, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան աղբյուրի։
Ռուսաստանը Սիրիա է տեղափոխել հակաօդային պաշտպանության С300 զենիթահրթիռային համակարգ:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչության պետերի` Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Բեռլինում:
Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախապատրաստական աշխատանքը կավարտվի 2016թ., այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը հրաժարվել է դիվանագիտությունից սիրիական հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն։
ՆԱՏՕ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի զսպում վերջինիս, դաշինքը մտադիր է պատասխան տալ ընդհանուր մարտահրավերներին Մոսկվայի հետ միասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հանդես կգա էներգահամաժողովում։
Ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ է սպանվել և գրեթե 7 հազարը վիրավորվել է Եմենում հակամարտության 19 ամիսների ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերթ Կոլվիլը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Եվրամիության երկրները պետք է պահպանեն միասնականությունը՝ հանուն գլոբալ անվտանգության։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն կոչ է արել Ռուսաստանին դադարել «ամեն տեսակի հիմարությունների տարածումը» MH17-ի աղետի հետաքննության մասին, հայտնում է dutchnews.nl-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի դաշնային ծառայության մասին հրամանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է «Իզվեստիան»։
Իրաքյան նահանգում ԴԱԻՇ-ի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունն ավարտվել է հրաձգությամբ, հայտնում է The Daily Star-ը։
Նյու Յորք նահանգի դատախազն արգելել է Դոնալդ Թրամփի բարեգործական կազմակերպությանը գործունեություն ծավալել նահանգում գրանցման բացակայության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բիրմինհեմում ելույթ ունենալով իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գալուց հետո կձգտի կնքել առևտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր մի շարք երկրների հետ, որոնք, նրա խոսքով, արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ։
Մալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը: