ԱՄՆ-ը 2017 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, 41,93 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենք է վաճարել այլ երկրների:
Շենգենյան գոտու երկրները ձգտում են առաջ շարժվել մուտքի արտոնագրերի ազատականացման փուլային եղանակով:
«Կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի քաղաքական խնդիրներում մասնագիտացած գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
Թուրք իրանցի ոսկու ոլորտի առևտրական Ռեզա Զարաբը վկայություն է տալիս ամերիկացի դատախազներին թուրքական պետական Հալքբանկի ղեկավարի գործի շրջանակում, ում մեղադրում եմ խոշոր փողերի լվացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի միջոցով Իրանը շրջանցել էր ամերիկյան պատժամիջոցները:
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին:
Քուվեյթը Կատարին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին:
Ֆրանսիան մտադիր չէ վերանայել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել ֆ, որ ՀԱՊԿ-ի երկրները ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել։
Ռուսաստանը 2018 թվականին «Պրոմսիրյոիմպորտ» կառույցի միջոցով Իրանից 5 մլն տոննա նավթ կգնի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին, երբ Կատալոնիան քաղաքական ճգնաժամի բարձրակետն էր ապրում, ինքնավարություն այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 4,7 տոկոսով:
Եթե ԵՏՄ-ն ինչ-որ մի պահի որոշի նաև միջամտել այդ ոլորտներին և կարգավորել դրանք, ապա այդ դեպքում կբախվի բավական բարդ իրավիճակի հետ, քանի որ Հայաստանն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է կոնկրետ պարտավորություն՝ համապատասխանեցնել, մոտեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափանիշերին.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ասիայի երկրներ շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով ժամանել է Բանգլադեշ:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում:
2017 թվականի «Եվրոպայի կինը» կոչումը «կինն իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին:
ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հրապարակել է նոյեմբերի 29-ին իրականացված՝ «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման տեսագրությունը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Մալայզիայում թունավորված եղբայրն իր մոտ հակաթույն է ունեցել, գրել է Star թերթը՝ վկայակոչելով այն փորձագտին, որը նյութի փորձաքննություն է կատարել:
Եվրոպայի եւ Աֆրիկայի ինը երկրների ղեկավարները, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, Եվրամիությունը (ԵՄ) եւ Աֆրիկյան միությունը (ԱՄ) համաձայնության են եկել առաջիկա օրերին կամ շաբաթներին իրականացնել միգրանտների շտապ տարահանման գործողություն, որոնք մարդավաճառության զոհեր են դարձել Լիբիայի տարածքում:
ԱՄՆ-ը 16 տարվա ընթացքում 7 տրլն դոլար է ծախսել մերձավորարեւելյան երկրների խնդիրների լուծման վրա:
Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հարցը վերջնականապես փակված է:
Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 10-ը երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը ամենաբարձր կետում՝ Ագունգ լեռան վրա գտնվող հրաբխի ժայթքման պատճառով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Վան Իի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը:
Նյու Յորքի կենտրոնում նոյեմբերի 29-ի երեկոյան կայացել է ԱՄՆ-ի այդ խոշորագույն քաղաքի՝ Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը:
Աշխարհի երկրները պետք է խզեն ամեն տեսակ հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ:
Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf Craft նավաշինարանը պատվիրատուին է հանձնել 41-մետրանոց Lulwa զբոսանավը (Majesty 135 սերիա):
«Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»:
Պոկլոննայա բլրին նոյեմբերի 29-ին սկսել են հավաքել տոնածառի՝ նմանակը չունեցող երաժշտական գունդ՝ ներսում պարահրապարակով:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին սիրեցյալը՝ Քրեսիդա Բոնասը, իր Instagram-ում տխուր մեջբերում է զետեղել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ արքայազնի նշանադրության վերաբերյալ հայտարարությունից հետո։
Նախկին Հարավսլավիայի համար Հաագայի միջազգային տրիբունալի դատաքննության ընթացքում թույն խմած Բոսնիայի խորվաթական բանակի նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը հիվանդանոցում մահացել է:
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգը կդառնա երկրում առաջինը, որտեղ կօրինականացվի էվթանազիան: