Գերմանիայում պահանջում են արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կառավարությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին և կասեցնել Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» գործունեությունը։

Դաղդելենը նշել է, որ հիշյալ համադաշնությունը, որի կազմում կա 170 կազմակերպություն և շուրջ 7․000 անդամ, ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։

Նա  նաև հայտնել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով` նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը:

Պատգամավորի խոսքով՝ ազգայնական «Գորշ գայլերը» սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի մի հատվածի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30