Բաժիններ՝

Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից ավելի քան 700.000 դոլար արժողությամբ շքեղ իրեր են գողացել

Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից առևանգել են ավելի քան 700 000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, գրում է The Guardian-ը՝ իր աղբյուրներին հղումով։

47-ամյա արքայադուստրը, որը օգոստոսից ի վեր չի եղել իր բնակարանում, վերադառնալով հայտնաբերել է, որ անհետացել են 600 000 եվրո (ավելի քան 700,000 դոլար) արժողությամբ պայուսակներ, ժամացույցներ, թանկարժեք զարդեր և մորթիներ։

Արքայադուստրը, որի անունը չի հրապարակվում, բացահայտելով կատարվածը՝ շոկի է մատնվել և տեղափոխվել հիվանդանոց․ նշվում է, որ մինչ օրս նա չի խոսել իրավապահների հետ։

Ըստ աղբյուրի՝ ավազակներն, ըստ ամենայնի, առանց ուժ կիրառելու և հեշտությամբ են ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Գեորգ V էլիտար պողոտայից ոչ հեռու գտնվող բնակարան։

Նշվում է, որ նրանք գողացել են Hermes նորաձևության տան 30 պայուսակ, Cartier ապրանքանիշի ժամացույցներ, ոսկերչական իրեր և մորթիներ։

Դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել, որով կզբաղվի ավազակության դեմ պայքարի Փարիզի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30