
ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով հանձնաժողովը կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել

ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով դաշնային հանձնաժողովը երկրում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ առայժմ կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել: Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է այդ մարմնի անդամ Էլեն Ուայնտրաուբը։
Նրա խոսքով ՝ նախագահական ընտրությունների կազմակերպման վերաբերյալ շատ քիչ բողոքներ են եղել։
«Ընտրակեղծիքների ոչ մի վկայություն չկա։ Ստացված բողոքներին չեն կցվել կեղծիքների ապացույցներ», – նշել է Ուայնտրաուբը ։
Ավելի վաղ , ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ կայացած նախագահական ընտրություններում խախտումներ են տեղի ունեցել։