Խոցված ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը. ՌԴ ՊՆ
Ռուսական Ми-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Լուրը փոխանցում է Ria.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 17.30-ին, երբ ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը Ադրբեջանի սահմանից ոչ հեռու:
«Ми-24»-ը կրակային խոցման է ենթարկվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգի միջոցով: Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում, Հայաստանի տարածքում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Զոհվել է անձնակազմի 2 անդամ, մեկն էվակուացվել է միջին ծանրության վնասվածքներով:
102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը փորձում է պարզել, թե ովքեր են կրակել ուղղաթիռի վրա:
«Ռուսական «Ми-24» ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ռազմական գործողությունների վայրից հեռու»,-ըդգծել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը