«France-Presse»-ը չի հրապարակել Փարիզում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը

Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռահման Մուստաֆաևը այդ մասին գրառում է արել Twitter-ում․

«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»։

Դեսպան Մուստաֆաևն իր էջում հրապարակել է նաև AFP-ի թղթակից Լյուղասի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։

Նամակում նաև հաղորդվում է, որ դեսպանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30