
Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցողը «մեծ ողբերգություն» է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, և հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կհանգեցնեն խաղաղության հաստատմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել առաջացած փոխզիջման և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածության մասին: Հուսով եմ, որ վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», – ասել է ՌԴ նախագահը երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: