
ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել. Պուտին

ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը թույլ կտա խնդիրը կարգավորել «արդարության հիմքով և ելնելով Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների շահերից»:
«Ադրբեջանական և հայկական ուժերը Ղարաբաղում կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասել է Պուտինը: