Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով

Հայաստանում տեղի ունեցող հուզումները էմոցիաների պոռթկման արդյունք են`պայմանավորված հրադադարի համաձայնագիրը որպես պարտություն ընկալելու հետ. ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ ՝ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

«Մենք արդեն արել ենք հնարավոր ամեն բան: Մենք կոչ ենք արել, հանդիպել ենք տարբեր խմբերի խորհրդարանականների հետ: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որպեսզի որևէ սրացում չլինի: Մեզ համար ամենակարևորն այն է, որ խաղաղություն ու բարեկեցություն լինի»,-ասել է Վոդոլացկին:

Տեսանյութեր

Լրահոս